«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ»

(1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155)

 

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-265-Ն (22.12.2010 թ.) օրենքը «Շահութահարկի մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացրել է «զ» ենթակետով

 

 ü 11-րդ հոդվածում զ) ենթակետ արդեն լրացվել էր ՀՕ-189-Ն օրենքով (08.12.2010 թ.)

 

(Հատված համապատասխան օրենքից`

 

Հոդված 11.

Ծախս չհամարվող տարրերը

 

Ծախս չեն համարվում`

ա) հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.

բ) այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.

գ) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

դ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը.

ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:

զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը:)

 

2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-58-Ն (27.04.2010 թ. ուժի մեջ է մտնում 01.01.13) օրենքը «Շահութահարկի մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացրել է «զ» ենթակետով

 

 ü 11-րդ հոդվածում զ) ենթակետ արդեն լրացվել էր ՀՕ-189-Ն օրենքով (08.12.2010 թ.) և ՀՕ-265-Ն (22.12.2010 թ.)

 

(Հատված համապատասխան օրենքից`

 

Հոդված 11.

Ծախս չհամարվող տարրերը

 

Ծախս չեն համարվում`

ա) հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.

բ) այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.

գ) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

դ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը.

ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են.

զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը.

զ) խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գծով կատարված ծախսերը:)